Ուշադրություն
Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է 0…-2 աստիճան, մարտի 18-ին և 19-ին -2…-3, գետնի մակերևույթին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 17-ին Սյունիքում և Արցախում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 20-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:
Երևանում“
Մարտի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ: