«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թալինում կենացները քաղցրանում են, ՀՀԿ-ի կողմից կրկին առաջադրված գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը երեկվա դրությամբ թեպետ մեկ մրցակից ուներ, ի դեմս «Հայկական վերածննդի» կողմից առաջադրված Գուրգեն Գրիգորյանի, սակայն Դաշնակցությունը նույնպես քննարկում էր թեկնածու առաջադրելու հարցը։ Մանավանդ որ հաղթանակի համար բոլոր «նպաստավոր» պայմանները կան, և Արագածոտնի մարզպետը դաշնակցական Գաբրիել Գյոզալյանն է։
Իսկ Գուրգեն Գրիգորյանը 1996–2002թթ. երկու անգամ Թալինի քաղաքապետ է առաջադրվել, բայց պարտվել է այն ժամանակ անկուսակցական, ներկայումս ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանին։ Թեպետ Գրիգորյանին օգնում էր Թալինից այն ժամանակ պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը։ Ի դեպ, Գուրգեն Գրիգորյանը Թալինի ՀՀԿ կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանի հորեղբորորդին է։ Մենք տեղեկացանք, որ «Հայկական վերածնունդը» պատրաստվում է թեկնածուներ առաջադրել նաև այլ համայնքներում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։