Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չկարողացավ ձերբազատվել իր նախորդի ներդրած ավանդույթից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով նախատեսվում է եկող երկուշաբթի օրվա՝ մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2՝ շաբաթ օրը: Այս տեղափոխությունը պայմանավորված է նրանով, որ մարտի 27-ին Հայ առաքելական հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկն է նշվում, իսկ հաջորդ օրը մեռելոցն է: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունն այդպես էլ չկարողացավ ձերբազատվել իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի ներդրած մեռելոցները ոչ աշխատանքային օր հայտարարելու ավանդույթից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս