Այս գրառումն ինձ համար նոր թշնամիներ կստեղծի. Սեդա Ազնավուրն անդրադարձել է Էդվարդ Նալբանդյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նախօրեին ներկայացրել էր աշխարհահռչակ  շանսոնիե Շառլ Ազնավուրի դստեր` Սեդա Ազնավուրի սոցցանցի գրառումը, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին:

Եվ ահա այս անգամ Սեդա Ազնավուրն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նրա գրառման մեջ, մասնավորապես ասվում է.

«Եվս մեկ հիասթափություն: Պարո՛ն Էդվարդ Նալբանդյանը, ով միշտ ժպտադեմ է, բոլորովին էլ այն մարդը չէ, ում տեղը դնում էինք: Նա մեծ սիրտ ունեցող մարդ չէ: Նա ատում է Վարդան Պետրոսյանին: Ես կարծում էի՝ նա սուրբ է, մեծ հիացմունք ունեի դեպի այդ անձնավորությունը, սակայն հերթական անգամ մեծ ապտակ ստացա: Ափսոս, ես չեմ սիրում սխալվել մարդկանց հարցում, որովհետև ես ցանկանում եմ սիրել բոլորին:

Դժբախտաբար, պետք չէ թյուրիմացության մեջ ընկնել արտաքինի պատճառով, իսկ ժպիտի տակ միշտ ինչ-որ կեղծիք է թաքնված լինում: Առանց վիրավորելու, բայց ես դա երբեք չեմ մոռանա: Եվ ամեն դեպքում նա մեծ ընկերն է Լևոն Սահյանի, և դա ամեն ինչ արդեն ասում է: Այս գրառումը ինձ համար նոր թշնամիներ կստեղծի և, միգուցե, փամփուշտ հայնվի իմ մեջ»:




Լրահոս