Զիդանը սպառնացել է հեռանալ «Ռեալ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Մադրիդի «Ռեալ»-ի խաղը մինչեւ մրցաշրջանի ավարտը չբարելավվի, ապա ամռանը Զինեդին Զիդանը կհեռանա:

AS-ի տվյալներով` «Լաս Պալմաս»-ի դեմ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղից հետո իր թիմի գործողություններից դժգոհ Զիդանն Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հանդիպել է թիմի մի քանի խաղացողների ներկայությամբ։

Հանդւպմանը ներկա են եղել Սերխիո Ռամոսը, Պեպեն, Մարսելոն և Կրիշտիանու Ռոնալդուն։ Զիդանը ֆուտբոլիստներից պահանջել է առաջիկա հանդիպումներում չափազանց մեծ նվիրվածություն եւ եռանդ։ Հակառակ դեպքում, Զիդանը հրաժարական կներկայացնի։




Լրահոս