Ահազանգ. քաղաքացուն այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Նարեկացու փողոցում գտնվող գազալցակայանի գազի օդամղիչն այրվում է:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում, Նարեկացու փողոցի թիվ 67/Գ հասցեում գործող գազի օդամղիչի առանձնացված տարածքում հրդեհ բռնկվելու հետևանքով 1976 թ. ծնված Արտյոմ Մ.-ն գլխի ճակատային շրջանի, դեմքի, աջ և ձախ դաստակների 1-ին աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արտյոմ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




Լրահոս