Հաճախ ասում էին՝ ինքը քիչ է խոսում. խաղընկերները` Բերեզովսկու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է «Խաղընկերները Ռոման Բերեզովսկու մասին» շարքը, որտեղ Ռոման Բերեզովսկու խաղընկերները խոսում են Ռոմանի խաղային որակների և մարդկային հատկանիշների մասին, հիշում նրա հետ կապված հետաքրքիր դեպքեր:

 Արթուր Ոսկանյան, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

«Ռոման Բերեզովսկու մասին միայն լավը կարող եմ ասել: Բոլորն էլ գիտեն, որ նա շատ համեստ, հանգիստ, իր գործին նվիրված մարդ է: Ռոմանը մեզնից տարիքով մեծ էր և նրանից շատ բան ենք սովորել պրոֆեսիոնալիզմի առումով: Իր համեստությունը, հանգստությունը թիմին էր փոխանցվում: Հաճախ ասում էին՝ ինքը քիչ է խոսում, մյուս դարպասապահների համեմատ շատ հանգիստ է, բայց, միևնույն է, ինքն իր խաղով միշտ վստահություն էր ներշնչում պաշտպաններին: Ռոմանին հետագա հաջողություններ եմ մաղթում նաև մարզչական կարիերայի ընթացքում»:




Լրահոս