Բելգիական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ Բրյուսելի ահաբեկչությունների երրորդ կասկածյալը փարիզյան ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի համախոհն էր, ով օրեր առաջ ձերբակալության ժամանակ խոստովանել էր, որ հարձակում էր նախապատրաստում Բրյուսելում:
Ոստիկանությունը հաստատել է երրորդ կասկածյալի ինքնությունը: Նա Նաջիմ Լահրաուին է, գրում է dhnet-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել մյուս 2 կասկածյալների ինքնությունը:
Նշվում է, որ հենց Նաջիմ Լահրաուի նկատմամբ էր հետախուզում հայտարարվել Սալահ Աբդեսլամի հետ՝ ահաբեկչությունների նախապատրասման կասկածանքով: