Սիրիայի կենտրոնական իշխանությունն անփոփոխ կմնա, սակայն որոշ շրջաններ ավելի շատ ազատություն կստանան, այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիացի խորհրդարանական Նիկոլյա Դյուիկան կիրակի օրը Ասադի հետ կայացած հանդիպումից հետո, փոխանցում է Sputnik գործակալությունը:
Ուրբաթ օրը ֆրանսիական խոշոր ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության հինգ անդամներից բաղկացած պատգամավորական խումբը մեկնել է Սիրիա, որտեղ հանդիպումներ է ունենում քաղաքական և կրոնական գործիչների հետ: Պատվիրակությունը հանդիպել է Ասադի հետ: