ՀՔԱՎ. Եվս մեկ մահվան դեպք ԼՂՀ զորամասերից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  հավաստի տեղեկությունների՝ երեկ՝ 2013 թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ-ի զորամասերից մեկում սրտի կանգից մահացել է ևս մեկ զինծառայող: Դեռևս հայտնի չեն մահացած զինծառայողի անուն ազգանունը և դեպքի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին լռում է և չի տարածում որևէ պաշտոնական տեղեկատվություն: Այդ մասին ասված է ՀՔԱՎ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ԼՂՀ “Հայկազով” զորամասում տեղի է ունեցել մեկ այլ մահվան ելքով դեպք: Վանաձոր քաղաքից 2012 թ. նոյեմբերին զորակոչված Նարեկ Հովսեփյանը ստացել է մահացու հրազենային վնասվածք: Ըստ հարազատների՝ կրակոցը եղել է պատահական: Դիահերձմանը մասնակից հարազատներից մեկը հավաստել է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




Լրահոս