ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.66 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.74 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի համար հաշվարկվել է 735.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի ծառահատողին հայտնաբերման համար նյութերն ուղարկվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 688.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Հաշվառման և վերլուծության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400,0 հազ.դրամի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 117.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 108.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում առգրավվել է 30.0կգ /70 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:
Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում առգրավվել է 20.0կգ /46 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Շիրակի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հատնաբերած ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 28.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավված 23 հատ <<կարաս>> տեսակի ձուկը հանձնվել է <<Գյումրու <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 1 ձկնորսական ցանց:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150,0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.4 մլն.դրամ: