«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կոչն` ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԺՀԿ-ի գնահատականներով գործող  վարչախումբն իր իշխանավարման ընթացքում  ամբողջապես  կազմաքանդեց  ընտրական  համակարգը, որի վերջին հանգրվանը 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեն էր, իսկ ընտրական օրենսգրքով  հայտ է ներկայացվում  քրեաօլիգարխիկ  համակարգի անփոփոխելիությանը:  Պլանավորված հրեշավոր ծրագիրը  կանխելու  միակ ճանապարհն իրական ընդդիմադիր ուժերի  և  ժողովրդի համատեղ ակտիվ պայքարնէ:

Այդ ճանապարհին Հրազդանի քաղաքապետի ընտրությունը  կարող է դառնալ  տվյալ համագործակցության  լավագույն փորձությունը:

ԺՀԿ-ն համոզված է, որ Սասուն Միքայելյանն իր անցած ճանապարհով, Հայրենիքի նվիրվածությամբ կարող է դառնալ ընդդիմության համախմբման մերանը և Հրազդանի ժողովուրդը, տեսնելով միասնականություն, կկարողանա կանխել հանրապետական բանդայի «հաղթարշավը»,  տեր կկանգնի քվեին և կունենա իր քաղաքապետին ի դեմս Սասուն Միքայելյանի:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ




Լրահոս