Թուրքիան կոչ է անում Ռուսաստանին «քայլ առաջ կատարել» հարաբերությունների կարգավորման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի տնտեսության նախարար Մուստաֆա Էլիթաշը հայտարարել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի կարգավորվեն ռուս-թուրքական հարաբերությունները: Ընդ որում, ռուսական կողմից դեռևս ոչ մի պատասխան գործողություն չենք տեսել: Թուրքիան կողմ է Ռուսաստանի հետ առևտրային կապերի զարգացմանը, երկու երկրների ժողովուրդների մերձեցմանը»,-ասել է նա:

Թուրքիայի տնտեսության նախարարը հայտարարել է նաև, որ ոչ մի խոչընդոտ չկա երկու երկրների միջև առևտրային կոնտակտների զարգացման համար:

«Ռուսաստանի հետ հարաբերություններն անկասկած կկարգավորվեն: Ռուսաստանը պետք է առաջ քայլ կատարի՝ ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»,-հույս է հայտնել Էլիթաշը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռոսավիացիա»-ն նպատակահարմար չի համարում Թուրքիայի հետ ավիահաղորդակցության զարգացումը:




Լրահոս