Երեվանում հեծանվորդը կրակել եվ սպանել է տաքսու 33-ամյա վարորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի կենտրոնում այսօր գիշերը՝ անհայտ հեծանվորդը հրազենային վնասվածք է հասցրել տաքսու վարորդ 33–ամյա Վահան Հովհաննիսյանին, ով ստացած վնասվածքից հիվանդանոցում մահացել է, այս մասին գրում է Shamshyan .com կայքը։
 
Ժամը 01:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ “Մեղեդիե սրճարանի դիմաց, Վ. Հովհաննիսյանը, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, դեռևս անհայտ պայմաններում վիճաբանության մեջ է մտել հեծանվորդի հետ, ու մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս կգար, հեծանվորդը կրակել է նրա վրա։
Երևան քաղաքի շտապ օգնության բրիգադը Վահանին տեղափոխում է հիվանդանոց, որտեղ էլ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։ Նա ամուսնացած էր, ունի 2 աղջիկ՝ 7 և 3 տարեկան։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Մանրամասները՝ http://shamshyan.com/arm/XhuqQgx5Yb.html




Լրահոս