Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահի դեմ «տեղեկատվական արտահոսք» է նախապատրաստվում:
Միջազգային Reuters գործակալությունը պատմել է ՌԴ նախագահի անունից կատարված անշարժ գույքի գործարքների մասին:
Rbc.ru-ն գրում է, որ գործակալությունը հոդված է հրապարակել ռուս գործարար, միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի գործընկեր Գրիգորի Բաևսկու մասին, ով, ինչպես պնդում է գործակալությունը, «անշարժ գույք է վաճառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող կանանց»:
Reuters-ը գրում է, որ «քիչ հայտնի ռուս գործարար» սանկտպետերբուրգցի 47-ամյա Գրիգորի Բաևսկին անշարժ գույք է վաճառել.
Կատերինա Տիխոնովային (գործակալությունը նրան ավելի վաղ ՌԴ նախագահի կրտսեր դուստր էր անվանել)
Չնայած մի շարք լրատվամիջոցների այն պնդումներին, որ ակրոբատիկայի չեմպիոն 29-ամյա Կատերինա Տիխոնովան Պուտինի դուստրն է` ո՛չ Պուտինը, ո՛չ նրա մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը չեն հաստատում: Կատերինան բնակարան է ստացել Նովոգարևոյում, որտեղ նա գրանցել է իր անունով հիմնադրամը:
Լեյսան Կաբաևային (հայտնի մարմնամարզուհի, Ազգային Մեդիա խմբի ղեկավար և պատգամավոր Ալինա Կաբաևայի քույրը)
Նրան ևս Պուտինը չի ճանաչում՝ հայտարարելով, որ նրանց ոչինչ չի կապում: Նա բնակարան է ստացել Մոսկվայում:
Աննա Զացեպելինային (Ալինա Կաբաևայի տատիկը)
Գործակալությունը գրում է, որ չնայած նրան, որ Պուտինի չի խոստովանում Կաբաևայի հետ կապը` մարմնամարզուհու 80-ամյա տատիկը հողատարածք և տուն է ստացել Ռուբլյովկայում:
Ալիսա Խարչևային, ով նկարահանվել է ամսագրում, որի համարը նվիրված էր Պուտինի ծննդյան օրվան: 23-ամյա Ալիսային ևս, գրում է գործակալությունը, չեն ճանաչում:
Reuters-ը գրում է նաև, որ Բաևսկին ավելի վաղ ոչնչով չէր առանձնանում: Նրա կապը Պուտինի հետ բացահայտել է լրագրող Ռոման Անինը, ով հետաքննություն է վարել Organised Crime and Corruption Reporting Project (OCCRP) արևելաեվրոպական մեդիացանցի համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը բազմիցս նշել է, որ Պուտինը «չի ճանաչում նման մարդու (Բաևսկուն)»: