Ռուսաստանը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ-ն խնդրում է երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցերից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նախազգուշացումը կապված է նրա հետ, որ Թուրքիայի տարածքում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է սահմանվել:

«Թուրքիայում իրավիճակը չափազանց լարված է: Միայն տարեսկզբից այնտեղ 4 խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, իսկ երկրի հարավ-արևելքում շարունակվում են զինված բախումները քրդական զորքերի հետ»,- հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ նախօրեին ահաբեկչություն էր տեղի ունեցել Դիարբեքիրում: Ահաբեկչության արդյունքում 4 ոստիկան էր զոհվել:




Լրահոս