Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ կարգով է իրականացվում հաշմանդամի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե նա Հայաստանում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա ի՞նչ կարգով է իրականացվում հաշմանդամի բժշկասոցիալական փորձաքննությունը:

Երանուհի Ռուբինյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Ռուբինյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն իրականացվում է հեռակա՝ բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի եւ այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ:

«Էխո» հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման, անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամ երեխա» կարգավիճակ եւ հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր մշակելու եւ հաստատելու, ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարացման թույլտվություն տալու նպատակով:




Լրահոս