Հայ շախմատիստներն՝ Իսպանիայում եվ Դանիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող բաց մրցաշարի վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 7 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Կարեն Մովսիսյանն ունի 5,5, Հովիկ Հայրապետյանը` 5 միավոր:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ընթացող օփենում 5-րդ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես միավոր է զիջում առաջատար գրոսմայստեր Իվան Չեպարինովին (Բուլղարիա), հաղորդում է Armchess-ը։ 




Լրահոս