ԼՂՀ պաշտպանության բանակի հատուկ ջոկատայիններն ադրբեջանցիներից առգրավել էն «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենա։
«Արմենպրես»ին հաջողվեց կապ հաստատել բանակի մեր աղբյուրի հետ, ով պատմեց, որ հատուկ նշանակության զորքերը մարտական առաջադրանքը լիարժեքորեն կատարելուց հետո առգրավել են մեքենան, ապա բառացիորեն ավելացրեց հետևյալը․ «Իրավիճակը գնահատել են՝ հասկացել են, որ ադրբեջանցի զինվորները օլուխ մեռնում են (հայերեն՝ տխմար, հիմար), նստել են «Ուրալ»ը, ու մինչև զինվորները ուշքի կգային՝ քշել դեպի մեր կողմ»։