ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային ՂարաբաղԱդրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Կարևորվել են զինադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների շուտափույթ ներդրումն ու խաղաղ բանակցությունների վերսկսումը: