«Այսպես կոչված՝ Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` ArmLur.am-ի հարցին ի պատասխան` այժմ բանակցությունների ինչ փաթեթ է քննարկվում` հաշվի առնելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Լավրովը ոչ մեկ անգամ է ասել, որ Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի, կան համանախագահների առաջարկները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին տարիների ընթացքում, կան մի քանի տարբերակներ, որոնք հիմնված են երեք սկզբունքների և վեց բաղադրիչների վրա՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, հիմնական բաղադրիչները՝ տարածքների վերադարձ, ԼՂ կարգավիճակի հստակեցում», – ընդգծեց նա:
Նրա խոսքով, այսպես կոչված՝ Լավրովի փաստաթուղթ ասելով խոսքը եղել է սրա մասին: Նա նաև հստակեցրեց, որ խաղաղապաների տեղակայում, դիտարկվում է կարգավորման եզրափակիչ փուլում, երբ կստորագրվի խաղաղ համաձայնագիր:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում