«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վրաստանում տեղի ունենալիք Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկայի նախարարների քառակողմ հանդիպումը, որը պետք է տեղափոխվեր Հայաստան, տորպեդահարվել է. կողմերը Հայաստան գալու նախնական պատրաստակամություն հայտնել էին, սակայն վերջին պահին օր ու ժամի համընկնման խնդիր է առաջացել։ Պայմանավորված էր դա ղարաբաղյան վերջին զարգացումներով, մեր աղբյուրները չասացին։
Այնուհանդերձ, որոշվել է, որ քառակողմ հանդիպումը, որ պետք է տեղի ունենար ապրիլի 12-ին, տեղի կունենա 13-ին, կմասնակցեն Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն, Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանին, ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը, կքննարկեն տարածաշրջանի էներգետիկ քարտեզն ու քաղաքականությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։