Կրասնոդարի երկրամասի և Ադիգեա հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները 40 տոննա կաթի փոշի են վերադարձրել Թուրքիա, փոխանցում է Aif.ru-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը: Ապրանքը հետ է ուղարկվել մակնանշման ժամանակի խախտումների պատճառով:
Ընդունող ընկերության ներկայացուցչի դեմ կանոնների խախտման մասին հայց է ներկայացվել:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները վատթարացան Թուրքիայի կողմից Սու-24 ռմբակոծիչի կործանումից հետո, որից մի քանի օր անց Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ: