Ուշադրություն
Ապրիլի 13-ին գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում: Արփայի գետավազանի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր:
Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին, 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում ապրիլի 13-ին, 16-17-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, 14-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: