ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեում մուտք է եղել «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։
2015թ. նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով։
Ըստ քննության տվյալների՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը, ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսացող իրավական ակտով չնախատեսված գործողություն կատարելով, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով կարգապահական խախտում թույլ չտված դատապարտյալին պատժախցում տեղավորելու, ինչպես նաև չարաշահել լիազորությունները՝ նրան պատժախցից ազատելու մասին դատախազի օրինական պահանջը չկատարելով։
Քրեական գործը 2015թ. նոյեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընդունվել է վարույթ և կատարվել նախաքննություն, իսկ 2016 թվականի ապրիլին սույն քրեական գործը դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ, կատարվում է նախաքննություն։