Պարզվում է՝ ՀՀ-ում գործող լաբորատորիաներն այս պահին չեն կարող բենզապիրեն ցուցանիշով փորձարկում կատարել, քանի որ համապատասխան սարքավորում չկա: Կլինի օգոստոսի 20-ից հետո: Պատճառն այն է, որ լաբորատորիաները մինչ այս առիթ եւ պատվեր չեն ունեցել՝ ստուգելու բենզապիրենի ցուցանիշը, հետեւաբար սննդամթերքի անվտանգության ծառայությունն էլ շահագրգռված չի եղել այս հարցում: Հիմա, քանի որ պատվեր կա, այս պատճառով էլ լաբորատորիաների տնօրենները փորձում են ձեռք բերել այդ ցուցանիշը ստուգող սարքը:
Փաստորեն, եթե ուկրաինական «Ռոշեն» ընկերության հրուշակեղենի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն չարգելվեր, ապա Հայաստանում որեւէ մեկի մտքով չէր անցնի այդ սարքը գնել: Հիշեցնենք, որ ուկրաինական խոշորագույն հրուշակեղեն արտադրող «Ռոշեն» ընկերության արտադրանքի ներմուծումը ՌԴ-ում արգելվել էր, քանի որ արտադրանքի մեջ հայտնաբերվել էր բենզապիրեն: ՀՀ-ում «Ռոշեն»-ի բացառիկ ներկայացուցիչը «Մեգաֆուդ» ընկերությունն է, որի տնօրենն է Արամ Խաչատրյանը՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին:
ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ