Ձայների ինչ հարաբերակցություն է այս պահին Հրազդանում (լրացվող)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, Հրազդանում առաջադրված քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբը ստեղծել է առցանց համակարգ՝ realelections.am-ը, որի միջոցով տեղեկացվում է, թե տվյալ պահի դրությամբ քանի ընտրող է մասնակցել: Այժմ նույն համակարգի միջոցով հնարավոր է հետևել նաև ձայների հաշվարկին:

Ըստ այդ տվյալների` Սասուն Միքայելյանն այս պահի դրությամբ հավաքել է 5215 ձայն, Արամ Դանիելյանը 6285, Արթուր Միսակյանը`601, իսկ անվավեր է ճանաչվել 428 քվեաթերթիկ:

Ներկայացնում ենք նաև նախնական տվյալներ մեր թղթակիցների փոխանցմամբ:

Հրազդանի 25/12 ընտրատեղամասում ձայների հաշվարկն արդեն ավարտվել է: Ըստ այդ տվյալների 273 ձայն է հավաքել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, իսկ Սասուն Միքայելյանը հավաքել է 302 ձայն:

25/21 ընտրատեղամասում ձայների առավելությունն Արամ Դանիելյանի օգտին է: Ըստ այդմ Արամ Դանիելյանը հավաքել է 502 ձայն, Սասուն Միքայելյանը`  295, անվավեր է ճանաչվել 21 քվեաթերթիկ, իսկ Արթուր Միսակյանի օգտին են քվեարկել 42 ընտրող:

22:40

25/13 ընտրատեղամասում հաղթանակ է տարել Սասուն Միքայելյանը: Նա այստեղ հավաքել է 380 ձայն, Արամ Դանիելյանը` 287, Արթուր Միսակյան` 46, անվավեր է ճանաչվել 21 ձայն:

23:06

25/18 ընտրատեղամասում Արամ Դանիելյանը հավաքել է 604 ձայն, Սասուն Միքայելյանը 359, Արթուր Միսակյան 47, անվավեր` 39:

25/14 ընտրատեղամասում Սասուն Միքայելյանն այս տեղամասում բացարձակ առաջատար է: Նա այստեղ հավաքել է 1069 ձայն, իսկ Արամ Դանիելյանը` 45:

25/15 ընտրատեղամասում Սասուն ՄԻքայելյանը հավաքել է 730ձայն, Արամ դանիելյանը` 41:

25/17 ընտրատեղամաս`

Սասուն Միքայելյան 454, Արամ Դանիելյան` 758

25/13 ընտրատեղամաս`

Սասուն Միքայելյան 380, Արամ Դանիելյան` 287

25/9 ընտրատեղամաս`

Սասուն Միքայելյան 319, Արամ Դանիելյան` 348:

25/20 ընտրատեղամաս`

Սասուն Միքայելյան 274, Արամ Դանիելյան 424, Արթուր Միսակյան 39, անվավեր` 26:

25/4 ընտրատեղամաս`

Սասուն Միքայելյան 262, Արամ Դանիելյան` 724

23:32

25/11 ընտրատեղամաս`

Սասուն Միքայելյան` 321, Արամ Դանիելյան` 481, Արթուր Միսակյան` 59, անվավեր` 23:




Լրահոս