Սասուն Միքայելյանին տրված որևէ քվե չի կորել. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հրազդանում ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումը: Նա նշեց, որ ընտրության արդյունքներն ընդունվել են ի գիտություն: «Այս ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանին տրված ոչ մի քվե չի կորել: Մենք լիովին կատարել ենք մեր խոստումը և դա համարում ենք վստահության անհերքելի ապացույց: Ինձ համար մեծ պատիվ էր շտաբը գլխավորելը, ես սիրեցի Հրազդանը, հրազդանցիներին»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը կարևոր համարեց քաղաքական փոփոխությունների հասնելը, սակայն ընդգծեց, որ չեն կարող հասնել հաջողության առանց մեծամասնության աջակցության: «Բոլոր քվեները, որ եղել են քվեատուփում, պաշտպանված են եղել մեր կողմից, չեն եղել լցոնումներ, չեն եղել ձեզ հայտնի կեղծիքները: Իշխանության մասին մենք հիմա որևէ նորություն չենք ասի, և չեմ կրկնի այն տեքստը, որը դուք անգիր գիտեք: Մենք պետք է այս հանգրվանի վրա հենվելով ամրապնդենք մեր օգտին քվեարկած քաղաքացիների վստահությունը և ավելի հասկանալի լինենք և հասկանանք այն ընտրողներին, ովքեր թեկուզ գումարի պատճառով չեն ընտրել մեզ: Սասուն Միքայելյանին տրված որևէ քվե չի կորել»,- ընդգծեց Փաշինյանը:




Լրահոս