«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը դեռևս 2015 թվականի դեկտեմբերին գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Պարզել էինք, որ Երևանի բնակիչ Արտուշ Մարւոիրոսյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանից բռնագանձել 100 հազար դոլար և 94 միլիոն 524 հազար դրամ։ Ինչևէ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շուրջ մեկ տարի տևած քննությունից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, հաղթել է դատը։ Դատարանը մերժել է Արտուշ Մարտիրոսյանի հայցը, որով նա ցանկացել էր պատգամավորից և նրան պատկանող ընկերությունից գումար բռնագանձել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։