ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում

ՀՀ արագածոտնի մարզի Թալին քաղաքի քաղաքապետի ընտրություններին ներկայացած ընտրողներից մեկը որոշել է քվեարկել հայ զինվորի օգտին:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե մեքենան հանձնվել է ճանապարհային ոստիկանությանը, ապա գույքահարկն ի՞նչ կարգով է հարկվում: Այսինքն՝ վճարվում է լրի՞վ, թե՞ մասնակի:

Զավեն Մինասյան (43 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Զ. Մինասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Մեքենան ճանապարհային ոստիկանությանը հանձնելու» հասկացություն կամ ընթացակարգ ճանապարհային ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված չէ:
Եթե խոսքը է հաշվառման համարանիշերը եւ հաշվառման վկայագիրը ճանապարհային ոստիկանություն հանձնելու եւ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու մասին է, ապա տվյալ դեպքում սեփականատերը չի ազատվում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքահարկի վճարման պարտականությունից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ երեք տարուց ավել վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:

Լիա Բարսեղյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն՝
1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
2. Այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
3. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
4. ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,
6. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
7. ՀՀ ազգային հերոսները,
8. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք,
9. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները:
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը իր ընտրությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. հուլիսի 1-ից զինվորական կենսթոշակները բարձրացել են. շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը 25.000 դրամ է, իսկ սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ:




Լրահոս