Հովհաննես Հովսեփյանի օգնությունը Արցախին դրամական չի եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊԵԿ-ից պարզել, թե կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը որքան գումար է փոխանցել Արցախին: Ի պատասխան՝ ասացին, որ Հովսեփյանն օրերս Արցախ է ուղարկել 2 բեռնատար սննդամթերք, հագուստ, անկողնային պարագաներ, վրաններ, քնապարկեր, ծխախոտ եւ այլ ապրանքներ:

Տեղեկացնենք, որ ՊԵԿ նախագահը պաշտոնապես հայտարարագրել է 185 մլն դրամ, 1 մլն 855 հազար դոլար դրամական միջոց եւ 2 մլն դոլար փոխառություն, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված գումար: Բայց այս ունեցվածքի տեր մարդը Արցախի սպառազինության համար փաստացի գումար չի փոխանցել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս