«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի հարձակվողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հավաքականի ու «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»,- հայտնում է «Daily Express»-ը:

Անգլիական ակումբը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը և 24-ամյա ֆուտբոլիստը թեկնածուներից մեկն է:

Ֆրանսիացու ծառայություններով, ով ներկայում ակտիվորեն անգլերեն է սովորում, հետաքրքրված են նաև «Չելսին», «Լիվերպուլը», «Սաութհեմփթոնը» և «Վեսթ Հեմը»:

Լիգա-1-ի ընթացիկ առաջնությունում Լակասետը 30 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ:




Լրահոս