«Մենք ունենք ՀՀ դիտորդների մեկ միասնական մեծ ցուցակ, որտեղ առկա են ընտրողների անուն ազգանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն: Այդ ցուցակի հետ շաղկապված են նաև անձը հաստատող փաստաթղթեր, ինչը դրական է մեր երկրում»,-այսօր Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով` այդ ցուցակը ոչ միայն գոյություն ունի էլեկտրոնային տեսքով, այլեւ հնարավոր է ներբեռնել:
«Մենք առաջարկում ենք տեխնիկական միջոցներ օգտագործել: Եթե դրանք պատշաճ օգտագործենք էապես կփոխեն իրավիճակը»,-հավելեց նախարարը: