Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց և ներկա ժամանակներում կատարվող բարբարոսական գործողություններից հետո հայ ժողովրդի հետևությունը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համարում է վերածնունդը, համախմբվելը, գոտեպնդվելը և առաջիկա դժվարությունները հաղթահարելը: Նախարարն այս մասին խոսեց Ծիծեռնակաբերդում`պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին:
Լրագրողները նախարարից հետաքրքվեցին երեկ սահմանին տիրող վիճակից և ընթացող բանակցությւոններից: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պահպանվի 1994թ-ի հրադադարի պայմանները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում