Բակո Սահակյանը Մարտունիում կոնկրետ հանձնարարականներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին այցելել է Մարտունու շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Մարտունու շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, մի խումբ կամավորականներ, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս