Ներկայացվել է Տոկիո-2020-ի տարբերանշանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի իշխանություններն ընտրել են 2020 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի տարբերանշանը (Logo):

Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նոր տաբերանշանը, որն իր մեջ կրում է Էդո դարաշրջանի (1603-1868 թթ.) ուրույն ոճը: Նոր լոգոն ունի «Կումիտիմացումո» անվանումը: 2020 թվականի Օլիմպիական խաղերի լոգոյի ընտրությունը կատարվել է եզրափակիչ փուլ հասած 4 տարբերանշանների միջև:

Նախորդ տարի Խաղերի նախնական տաբերանշանի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ վերջինիս հեղինակ Կենձիրո Սանոյին մեղադրեցին գրագողության մեջ: Բելգիացի դիզայներ Օլիվյե Դեբին, ով 2013 թվականին բելգիական թատրոնի համար տաբերանշան էր ստեղծել, նմանություն էր գտել իր և Սանոյի ստեղծած տաբերանշան մեջ: Բելիգիացին դատարան դիմեց՝ հորդորելով Միջազգային օլիմպիական կոմիտեին հրաժարվել ընտրված տաբերանշանից:

Հետագայում ՄՕԿ-ը չեղյալ հայտարարեց նախնական ընտրությունը և նոր մրցույթ հայտարարեց, որին կարող էր մասնակցել Ճապոնիայի՝ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի:

ХХХII ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, Տոկիոյում:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս