Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում սկսվել են նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները, իսկ հիմնական զեկուցողն էլ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է:
Սակայն դատելով ԱԺ դահլիճի «տխուր» վիճակից` կարելի է կարծել, որ մեր հայրենի օրենսդիրներին այնքան էլ չի հետաքրքրում երկրի կարևոր փաստաթղթերից մեկի քննարկումը: Համենայնդեպս, դահլիճում ներկա պատգամավորներին կարելի է մատների վրա հաշվել: