ԵԽԽՎ-ում ընդհանուր տրամադրվածությունն Ադրբեջանին դատապարտող էր. Նաիրա Կարապետյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնականաբար, նորմալ մարդկանց մոտ միայն կարող էր շոկ առաջացներ այն լուսանկարներով բրոշյուրը, որը մենք պատրաստել էինք ադրեբաջանական ԶԼՄ-ներից: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացված ադրբեջանական վայրագությունների լուսանկարներին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:

«Ընդհանուր տրամադրվածությունը, բնականաբար Ադրբեջանին դատապարտող էր: Ադրբեջանը դատապարտել էր բոցաշունչ ելույթների մի շարան և այն ամենը, ինչն իրենք էին արել, վերագրվեց մեզ: Բայց ես չէի ասի, որ դա մեծ ազդեցություն գործեց. անգամ չկարողացավ չեզոքացնել մեր կողմից ներկայացված փաստերը: Ընդհանուր վեհաժողովի տրամադրվածությունը գնահատում եմ ավելի դեպի մեզ», – նշեց Կարապետյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս