ArmLur.am-ի տեղեկություններով, Արցախի Թալիշի շրջանում կրկին իրադրությունը լարվել է: Մեր ունեցած տվյալների համաձայն՝ հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած դիրքերից մեկը, ինչը զայրացրել է մշտապես հիստերիայի մեջ ընկնող հակառակորդին:
Արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը կտրուկ քայլերի են դիմել և սկսել հրետակոծությունը: Ի դեպ, այնտեղ է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զախիր Հասանովը:
Քիչ առաջ ԼՂՀ ՊԲ-ն հաղոդագրություն տարածեց այն մասին, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:
Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված: