«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 հազար դրամ, այժմ կվճարի 146 հազար։ Երեկ արդեն «Գազպրոմ-Արմենիան» գնի իջեցման հայտը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ 146 հազար 700 դրամ ձևաչափով, սակայն 700-ը կիջնի սպասվող քննարկումների ընթացքում։
Ինչ վերաբերում է «այլ» սպառողներին՝ արդյունաբերություն, հիվանդանոցներ, էներգետիկա, որոնք 10 հազար խմ-ից ավելի են սպառում, նրանց համար գազի գինը 277 դոլարի փոխարեն կդառնա 258։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում, այդ թվում և՝ շարքային սպառողի համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։