Միհրան Պողոսյանի առեղծվածը. ինչպես էր ուզում՝ ինչպես ստացվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի պաշտոնանկությունը ի սկզբանե անակնկալ էր բոլորի համար եւ խորհրդավոր տարեր էր պարունակում: Բանն այն է, որ սովորաբար նման հրաժարականի տեքստեր չեն հրապարակվում:

…Նկատենք, որ Միհրան Պողոսյանն այս հրաժարականի դիմումը ներկայացրել էր ոչ թե ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ինչը պահանջում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին 11-րդ հոդվածը. «Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական եւ տարածքային մարմինների գործունեությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ», այլ ներկայացրեց ուղիղ Սերժ Սարգսյանին, ինչը արդեն նշանակում, որ այդ դիմումի մեջ տարօրինակ բան կա:

Ըստ էության հրաժարականի այդ դիմումը ոչ թե ազատման խնդրանք էր, այլ ակնարկ, որ ինչ-որ մարդիկ մամուլի միջոցով փորձում են իր հետ հարցեր պարզաբանել: Սակայն ակնարկը տեղ չհասավ, քանի որ Պողոսյանին ՀՀ նախագահի նստավայրից մտերմաբար խորհուրդ տվեցին ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնել, քանի որ Սերժ Սարգսյանը զբաղված է եւ ժամանակ չունի:

…«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից փորձեց հետաքրքրվել՝ արդյո՞ք Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրել է իրեն, թե ոչ: Ի պատասպան՝ Ա. Հովհաննիսյանը հայտնեց. «Հրաժարականը ներկայացվել է հրապարակային, իսկ պաշտոնից ազատումը եղել է օրենքով սահմանված ընթացակարգով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարոմ:




Լրահոս