Բաքուն մեղադրում է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին Ղարաբաղի հարցով առաջընթացի բացակայության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առաջընթացի բացակայության մասին հարցերն անհրաժեշտ է ուղղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին և ՄԱԿ-ին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՄԱԿ-ը ոչ մի անգամ կարծիք չի հայտնել Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին՝ պատասխանատվությունը գցելով ԵԱՀԿ-ի վրա: ԵԱՀԿ-ն, իր հերթին, պատասխանատվությունը գցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա»,-ասել է Մամեդովը Բաքվում կայացած ՄԱԿ-ի քաղաքակրթությունների 7-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում:

Նրա խոսքով՝ «ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ լռում են, ոչ ոք չի հիշատակում միջազգային իրավունքի մասին»:




Լրահոս