Հայկական զինուժը նշանառու հարվածով ոչնչացրել է Թարթառն ու 11 գյուղ սնուցող էլեկտրակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները սահմանում տիրող իրավիճակի մասին շարունակում են լացակումած տեղեկություններ հրապարակել: Մասնավորապես, երեկ գիշերվա իրադարձություններից հետո ադրբեջանական ANS PRESS-ը հայտնում է, որ հայկական զինուժը հարվածել է էլեկտրակայանին, որի հետևանքով Թարթառն ու 11 գյուղեր մնացել են առանց էլեկտրասնուցման:

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներ հայտնում են նաև Թարթառում և 6 գյուղերում լուրջ ավերածությունների մասին: Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ հայտնում է, որ տարբեր տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի առաջնագծի ռազմական հոսպիտալները շատ են վիրավորներով և զոհվածներով: Վիճակն այնքան ծանր է, որ գիշերվանից հոսպիտալներ է այցելում  նախարար Զաքիր Հասանովը:

Արդեն հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը, թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:




Լրահոս