Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով վերջինս առաջարկում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել:
Նախագծով նախատեսվում էր 2016 թվականի հուլիսի 1-ից «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65000 դրամ՝ գործող 55000 դրամի փոխարեն:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ Միքայել Մելքումյանի նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության , որը կազմում է մոտավոր գնահատմամբ շուրջ 13 մլրդ դրամ, ուստի ներկայացված նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հարցն այսօր կառավարությանը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:




Լրահոս