Ռումինիայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության 101-­րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռումինիայի Սուչավա քաղաքի Հայոց թանգարանում ապրիլի 18­24-­ին կազմակերպվել էր մամուլի եւ արխիվային փաստաթղթերի ցուցահանդես` «Անհայտ տեղեկություններ Հայոց ցեղասպանության մասին» խորագրով: Ցուցահանդեսի հիմքում ընկել է «Ինքնավար Հայաստան» վերնագրով թերթը, որի բնօրինակը գտնվում է Ռումինական ակադեմիայի գրադարանում:

Թերթը տպագրվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1916­1918) Բուխարեստում: Թերթի նպատակը «օգնության հասնելն էր թշնամի թուրքերի դեմ կռվելու գնացած հայ կամավորների ընտանիքներին և Կովկասում ծայրահեղ թշվառության մեջ գտնվող հայ փախստականներին»: Թերթի նախաբանի մեջ Սապահ Գուլյանը խմբագրական հոդված է գրել «Արևելյան հարցի մասին», ինչի հիման վրա էլ Օսմանյան կայսրությունը դեռ 18-­րդ դարում անվանվում էր «Եվրոպային հիվանդը»: Հայերի հանդեպ կատարված ոճրագործությունների փաստերը թերթում ներկայացվում էին ամեն օր, որոնց արձագանքը ոտքի էր կանգնեցրել եվրոպական հասարակությանը: Բերվում է գերմանացի սոցիալիստ պատգամավոր Կարլ Լիբկնեխտի օրինակը, որը «Հայկական հարցը» բարձրացրել էր Ռայխստագում: Ներկայացվել են նաև Կոնստանդնապոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները հայերի բնաջնջման վերաբերյալ:

00000

«Հայերի սարսափելի սպանությունների» մասին իր տպավորություններն է հաղորդել Սուչավայում ծնված գրող Ժան Բարտը, հետագայում Ռումինական ակադեմիայի թղթակից անդամ: Բարտը 1915թ. եղել է Տրապիզոնում և հավաքել է հրաշքով փրկված հայերի հուշերը: Տարեց մի հայուհի, ջարդված ֆրանսերենով պատմել է, որ թուրքերը խնայել են իր երեխաներին այն մտքով, որ վերջիններս «հետագայում Ալլահին կծառայեն հավատքով ու հնազանդությամբ»: Ողջ մնացած հայերին աջակցող եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ բարեգործական կազմակերպություններին միացել են նաեւ ռումինականները: Ռումինիայի «Մշակութային լիգան» «Բալկանյան ամսագիր» և «Վեստնիկ» թերթերի խմբագրերի հետ միասին բողոք են հղել Մեծ տերություններին: Գրող Բարբու Շտեֆանեսկու­Դելավրանչան, ելույթ ունենալով ռումինական Աթենեումի սրահում, խոսել է հայերի նահատակության մասին:

Ռումինիայի հայ կանայք «Կարմիր խաչ» կազմակերպություն են ստեղծել կարիքավորների համար գումար հավաքելու նպատակով: Բուկովինայի/Սուչավա հայկական համայնքի նախագահ Վարդերես Ֆոն Պրունկուլը առաջիններից էր, որ դեռեւս աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ահազանգել է Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին: Նա ողջ մնացած հայերին աջակցություն ցույց տալու, որբացած հայ երեխաների համար որբանոց հիմնելու նախաձեռնություն է հանդես բերել և նամակ է գրել Ավստրիայի արտաքին գործերի նախարարին 1895թ. ապրիլի 30­-ին, վերջինիս խնդրելով օգնություն ցույց տալ քրիստոնյա հայերին:

Նամակը, որը տեղ է գտել թերթում, ցուցադրվել է նաև Սուչավայում: Ներկայացվել են նաև Ռումինիայի ազգային արխիվների Սուչավայի մասնաճյուղի նյութերը Սուչավայի առաջին գիմնազիայի (ներկայումս «Շտեֆան Մեծ» ազգային կոլեջ) վերաբերյալ: Գիմնազիայի ցուցակներում ու փաստաթղթերում գտնվել են այն երիտասարդ հայերի անունները, ովքեր փրկվել են, եկել են Սուչավա ու ապաստան գտել տեղի հայկական ընտանիքներում, օրինակ` քաղաքի հայկական դպրոցի տնօրեն Թեոդոր Ռոմաշկանուն Հայոց ցեղասպանթյանը նվիրված ցուցահանդես է կազմակերպվել, ժամանակավորապես հոգ է տարել որոշ որբ հայերի համար, ովքեր էլ գիմնազիայում հաճախել են դասերի: Արխիվներում գտնվել են նաև երկու հայերի անուններ, ովքեր ավարտել են ավագ արական դպրոցը: Ցուցահանդեսի կազմել է Սուչավայի Հայոց թանգարանի տնօրեն Կորինա Դեռլան, որը տեղի հայերիպատմության լավագույն գիտակներից է:




Լրահոս