Սեվանի ճանապարհին Raf 4-ը բախվել է կամրջին ու գլխիվայր շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում` հայտնում է shamshyan.com: Toyota Raf 4 մակնիշի 24 ԼՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-դկ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել կամրջի տակ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոմայրուղում ծառայություն կատարող շտապօգության բրիգադի աշխատակիցները վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն: Նրանց ձորից դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները: Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 
Մանրամասն` shamshyan .com-ում




Լրահոս