Հայաստանի քանի քաղաքացի կա Ռուսաստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այդ երկրում բնակվում է ՀՀ 470 հազար քաղաքացի: Հայաստանի քաղաքացիներից շուրջ 380 հազարը աշխատունակ տարիքի տղամարդիկ եւ կանայք են, այսինքն՝ 18-ից 60 տարեկան են: Հարկ է նկատել, որ անցած տարվա վերջին Ռուսաստանում բնակվող քաղաքացիների թիվը մոտ 20 հազարով ավել է եղել: Այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ամանորից առաջ Ռուսաստանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները դեռեւս ետ չեն գնացել արտագնա աշխատանքի: Իհարկե, բացառված չէ նաեւ, որ ՀՀ քաղաքացիների թվի անկումը կարող է պայմանավորված լինել նրանց մի մասի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս