Ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հետևի անիվներով կախվել է դեպի փոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցում՝ ոսկու շուկայի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հետևի անիվներով կախվել է դեպի փոսը (մոտ 20 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Փրկարարները «Mercedes C-180» մակնիշի 34 ZQ 255 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Խ. 1979 թ. ծնված) դուրս են բերել անվտանգ տարածք:




Լրահոս