Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է վերելակի հորանի և մետաղյա կառուցատարրերի արանքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին, ժամը 00.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 67 շենքի վերելակի հորանի և մետաղյա կառուցատարրերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Պարզվել է, որ Ա. Մ.-ի (1972 թ. ծնված) ոտքը արգելափակվել է 15-րդ հարկում գտնվող կոյուղու խողովակների արանքում:

Փրկարարները Ա. Մ.-ի ոստքը դուրս են բերել արգելափակումից:




Լրահոս