Արմավիրի մարզում կարկուտից տուժածների օգնության հիմնադրամը մոտ մեկ շաբաթ է սկսել է գումարների բաշխումը։ Այս մասին գրում է,Հայկական ժամանակե թերթը եւ հավելում. “Բաշխումը սկսվելու էր օգոստոսի 1-ից, սակայն հիմնադրամի գործունեությունը հետաձգվել էր մինչեւ օգոստոսի 15-ը։ Հիմնադրամը հանգանակել է 240 միլիոն դրամ։ Կարկտահարությունից տուժել էին Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքներ, շուրջ 13 հազար գյուղացիական տնտեսություններ։ Կարկուտի հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Այսինքն, 240 միլիոն դրամը բաշխվելու է այդ տնտեսությունների միջեւ, միջին հաշվարկներով՝ մեկ տնտեսությանը բաժին կընկնի 21 հազար դրամ”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
ՀԺ.Կարկուտից տուժած տնտեսություններին միջին հաշվարկներով 21 հազար դրամ կտրամադրվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ